ՊՍԺ-ն ուշադրությամբ հետևում է Դի Մարիայի շուրջ տիրող իրավիճակին. Բլան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնել է, որ փարիզյան ակումբը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի շուրջ տիրող իրավիճակին: Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ Դի Մարիան ցանկանում է լքել անգլիական ակումբը:

«Շատ դժվար է ձեռք բերել Դի Մարիային, քանի որ նա խաղում է անգլիական թոփ-ակումբի կազմում: Եթե Դի Մարիան որոշի հեռանալ, ապա նրա ետևից միանգամից ակումբների հերթ կգոյանա: Սակայն  մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Անխելի շուրջ տիրող իրավիճակին», – Բլանի խոսքերն է մեջբերում  Footmercato-ն:




Լրահոս