Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հուլիսի 18-ին նախարարության պաշտոնական կայքում հրապարակել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հարցաշարը՝ (http://moj.am/announcements/view/article/106 ):
Հիշեցնենք, որ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի օգոստոսի 10-ը մինչև ժամը 16:00-ն:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլն անց է կացվելու 2015 թվականի օգոստոսի 20-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքում: