ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել է, որ ինքը գրանցված է “Փարոս” ծրագրով նպաստառուների ցուցակում և ս/թ հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջում է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել է: Կաշառքի առարկա հանդիսացող գումարը արձանագրությամբ վերցվել է: Ա. Բաղդասարյանը բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ՝ հետագա ընթացքը լուծելու համար: