ԺՈՂՈՎՈՒՐԴ ՕՐԱԹԵՐԹ. ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ Է 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿԱՏԱՐՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 2 տարի առաջ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը խառնվեց իրար, որի առիթը եղավ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի մենահամերգը և դրան հաջորդած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Արդար լինելու համար պետք է նշել, որ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ապտակելու սկանդալային տեղեկության սկզբնաղբյուրը ֆեյսբուքյան իմ էջում արված գրառումը դարձավ: Իհարկե, այդ օրերին միջադեպի կողմերից որևէ մեկը չխոսեց ու չմանրամասնեց, թե ինչ է եղել: Եվ ահա 2012-ի դեկտեմբերի 21-ին՝ «աշխարհի վերջին» օրը, ՀՀ տրանսպորտի և կապի ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համամաձայնեց խոսել 2 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Պարոն Բեգլարյանգործադիրում չե՞ք քննարկել ՀՀԿական 

պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի ծնոտը կոտրելու մասին 

հնչեցրած սպառնալիքը (իհարկեերեկ նաներողություն խնդրեց):

– Ընդհանրապես էդ հարցը մեզ մոտ ամենացավոտն է։ Բայց եկեք հասկանանք, որ մենք խոսում ենք ե՛ւ մամուլի ազատությունից, ե՛ւ ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններից։ Ես, իհարկե, չեմ ողջունում սպառնալիքների տոնով խոսելը, բայց կասկածում եմ, որ մարդը կարող է առանց պատճառի, անտեղի տեղը մյուսին վիրավորել։ Ինչ-որ նախաբան եղել է։ Ի վերջո, լրագրողը, որ զինված է կամերայով եւ միկրոֆոնով, կարող է այն պահից ձայնագրել, երբ իրեն ձեռնտու է։ Այսինքն՝ հավասարություն չկա։

Նույն տրամաբանությամբ լրագրողն էլ չունի մանդատչունի զենք

ինչն ունի Մհեր Սեդրակյանը։

– Մհերը մենակ կանգնած էր ԱԺ-ի միջանցքում, որտեղ կանգնած էր լրիվ նույն հնարավորություններով եւ նույն դիրքով նաեւ լրագրողը։

– Լավայնուամենայնիվերեւույթը Ձեզ համար ընդունելի՞ է։

– Ո՛չ, ո՛չ։

Բայց Դուք եւս նմանատիպ պատմության մեջ հայտնվեցիք մոտ 2 տարի 

առաջերբ հայտնիդարձավոր ապտակել եք ՀՀ նախագահի 

աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին։

– Ես համաձայն չեմ Ձեզ հետ։ Ես երբեք նմանատիպ պատմության մեջ չեմ եղել։ Ուղղակի լրագրողներն են 2 տարի շարունակ իմ անունը արծարծել, երբ ուրիշների հետ եւս նմանատիպ պատմություններ են եղել։ Դա շատ անարդար է, որովհետեւ, եթե մնացած բոլոր պատմություններում կոնկրետ կա ծեծող կամ ծեծվող, կշտամբող կամ կշտամբվող, վիրավորող եւ վիրավորված, իմ դեպքում չկա։ Եթե որոշ մարդկանց շատ է պետք, որ յուրաքանչյուր միջադեպի առիթով իմ անունը շոշափվի, պիտի հիասթափեցնեմ, ես 2002թ.-ից աշխատել եմ թաղապետ, 90-ականներին աշխատել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, էս կարգի միջադեպերում ես երբեք չեմ հայտնվել։

– Չե՞ք ապտակելչե՞ք ծեծել Կանդայանին։

– Մեր մեջ ինչ եղել է՝ երկուսիս խնդիրն է։ Այդ մասին ուրիշ ոչ ոք խոսելու իրավունք չունի։ Ո՛չ Կանդայանը, ո՛չ ես այդ մասին չենք խոսել։

– Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեցիք։

– Հարցը ապտակել-չապտակելը չէ։ Այդ պահին ես որոշեցի, որ շատ կարեւոր է իմ հրաժարականը, որովհետեւ որպես քաղաքապետ՝ ես այդ տիպի խոսակցություն չպիտի վարեի։ Ես գտա, որ դրանով չարաշահել եմ նախագահի, կուսակցության եւ իմ ժողովրդի վստահությունը։ Հասկանալով դա՝ որոշեցի հրաժարական տալ։

– Լավո՞վ է մեղավոր։

– Էստեղ ո՛չ  Դոմինգոն է մեղավոր, ո՛չ Բեգլարյան Գագիկը, ո՛չ Կանդայան Արամը: Եղել է տղայական խոսակցություն:

– Երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում տղամարդ էր փնտրում: Հիմա, որպես ունկնդիր, իմ տպավորությունն այնպիսին էր, որ, այնուամենայնիվ, տղամարդու պակաս կա երկրում:

– Համաձայն չեմ։ Մեր երկրում նորմալ տղամարդիկ շատ կան՝ թե՛ պաշտոնյա, թե՛ անպաշտոն։

Հիմա հիմնավորե՞մ. տղամարդկային զրույցը դարձավ հրապարակային 

քննարկմանառարկա ուի վերջոհանգեցրեց Ձեր հրաժարականին։

– Ես իսկապես հասկացա, որ ի պաշտոնե նման զրույցներ վարելու իրավունք չունեի, որի համար ներողություն եմ խնդրում Երեւան քաղաքի բոլոր բնակիչներից։ Ժողովո՛ւրդ ջան, կներեք, որ մի զրույցի պատճառով հրաժարական եմ տվել եւ չեմ կարողացել 3,5 տարուց մի քիչ պակաս ծառայել ձեզ։

– Հիմա Դուք նեղացա՞ծ չեք գործող իշխանությունից։

– Ես նեղացած եմ միայն ինձանից։ Ուրիշ ումի՞ց պետք է նեղանամ։ Եթե զրույցը վարել եմ ես, եթե հրաժարականը տվել եմ ես, նեղանալու ի՞նչ խնդիր կա ինչ-որ մեկից։

Պարոն Բեգլարյանամեն ինչ գաղտնազերծեցիքկասե՞ք՝ ի վերջո, ինչից 

էր անհրաժեշտություն առաջացել ունենալ տղամարդկային զրույց։ 

Ի՞նչ էր կատարվել Դոմինգոյի համերգի ժամանակ։

– Նախ սկսենք նրանից, որ ես հրավիրատոմս չեմ ստացել, ես զանգ չեմ ստացել, որ Դոմինգոյի համերգին ներկա է լինելու նաեւ հանրապետության նախագահը։ Ես ստացել եմ տոմսեր՝ իրենց տեղերով։ Տոմսերը տվել եմ կնոջս, որը դասական երաժշտության սիրահար է, ընկերուհու հետ գնացել է համերգ։ Նստած է եղել իր տեղում։ Կանդայանը փորձել է մի քանի անգամ նրանց տեղափոխել, խախտել է էթիկայի նորմերը, հետո վերջում հասկացել է, որ մարդիկ նստած են իրենց տեղում եւ ոչ մեկին չեն խանգարում։ Ես հաջորդ օրը միայն մի բան եմ ճշտել նրա հետ՝ ի՞նչն է եղել պատճառը, դու չե՞ս նկատել, որ նրանք իրենց տեղում են նստած։

– Իսկ Ձեր տղամարդկային զրույցը որտե՞ղ է տեղի ունեցել։

– Իմ մեքենայի մեջ։

– Նախագահական նստավայրի տարածքո՞ւմթե՞ հեռու։

– Նախագահի նստավայրից դուրս։ Հետո քաղաքավարի իջել ենք մեքենայից եւ զրույցը շարունակել քաղաքապետարանում։

Զրուցեց Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 25-ի (456) համարում




Լրահոս