ԻՆՉՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միանգամից ասենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարումը Հայաստանի հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու գաղափարից, ոչ թե տարիքային առանձնահատկություններով էր պայմանավորված, այլ թիմի բացակայությամբ: Տեր Պետրոսյանի կողիքն չկան կանգնած առաջվա ուժային, ֆինանսական եւ մարդկային ռեսուրս ունեցող անհատականությունները:

Հիմա փորձենք բացատրել, թե ինչի մասին է խոսքը. բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն երկար ժամանակ փորձում էր Հայ ազգային կոնգրեսում “”առաջ բրդել”” իր հավատարիմ երիտասարդ Լեւոն Զուրաբյանին: Բայց քանի որ ՀԱԿ-ում վառ անհատականությունները շատ են, ինչպես հենց Զուրաբյանն էր գաղտնալսման շրջանակներում խոստովանել, ուստի այս երիտասարդին միանշանակ չընկալեցին: Իսկ մյուս երիտասարդ Նիկոլ Փաշինյանն էլ կարող էր վերահսկողությունից դուրս գալ: Այլ երիտասարդներն էլ չէին փայլում Տեր-Պետրոսյանին սրբացնելու իրենց տաղանդով: Ու այդտեղից սկսվեց ՀԱԿ-ի պառակտումը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ կրկնելով իր իշխանության տարիների սխալը, կրկին ինքնամփոփ կեցվածք դրսեւորեց, վանեց իր բոլոր հավատարիմներին` նրանց հետ շփվելով բացառապես Լեւոն Զուաբյանի, Ավետիս Ավագյանի, մեկ-մեկ էլ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով` օրստօրե ավելացնելով իրենից հիասթափվածների բանակը: Ու քանի որ նշված 3″”վառ անհատականություններն”” էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի “”սեւ շենքից”” դուրս գալով իրենց ավելի բարձր էին պահում`հանդես գալով իրավունքի դիրքերից, արդյունքում Տեր-Պետրոսյանը մնաց մենակ: Ուստի այդքանից հետո տրամաբանական էր, որ չէր առաջադրի իր թեկնածությունը. ո՞ւմ վրա պետք է նա հույս դներ: Նախկին “”դոստերին ինքն էր դուշման սարքել””: 
Միայն ափսոս, որ համաժողովրդական շարժման շրջանակներում միավորված հայ հասարակությունը հերթական անգամ խորը հիասթափություն ապրեց. ընդդիմությունն էլի խրվեց նեղ, անձնական խնդիրների մեջ, դրանք դարձրեց գերակա` արհամարհելով իր հռչակած սկզբունքները, այն է` մաքրել ավգան ախոռները եւ ազատվել թաթար-մոնղոլական ռեժիմից:
Մի խոսքով` կեցցե  Սերժիկ Սարգսյանի «ապահով Հայաստանը», որը վաղն է գալու +1: 




Լրահոս