Շնորհակալ եմ բոլորին՝ ինձ պարգեված երջանկության համար. Քրիստինե Պեպելյան (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Օսկար” ձայնասկավառակների խանութ-սրահում տեղի ունեցավ երգչուհի Քրիստինե Պեպելյանի նոր՝ “Շնորհակալ եմ” ձայնասկավառակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ինչպես շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ երկրպագուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
“Շատ սպասված ձայնասկավառակ էր, որի վրա մոտ մեկ տարի աշխատել ենք: 12 երգ է ընդգրկվել՝ ինչպես նոր, այնպես էլ շատ սիրված, հայտնի հեղինակների աշխատանքներ: Ձայնասկավառակում ներառվել են նաև իմ շատ սիրելի Թաթա Սիմոնյանի և Արման Հովհաննիսյանի հետ մեր համատեղ դուետները: Ուրախ եմ, որ ինձ համար այս կարևոր պահին ինձ հետ են իմ ընկերները, հարազատներն ու երկրպագուները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել ենք ինձ իմ նոր ձայնասկավառակի ստեղծման գործում: Սիրում եմ բոլորին և ուզում եմ անպայման նշել, որ բոլորից շատ շնորհակալ եմ”.-168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը:
Նշենք, որ ձայնասկավառակը սկսվում է “Երջանիկ եմ” երգով և ավարտվում՝ “Շնորհակալ եմե երգով ՝ ինչպես և կոչվում է երգչուհու ձայնասկավառակը: “Ես շնորհակալ եմ բոլորին՝ ինձ պարգևած երջանկության համար”,- եզրափակեց Քրիստինե Պեպելյանը:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի




Լրահոս