Shamshyan.com-ը գրում է. այսօր, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է գործել նաև Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կեմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից էլ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ է սիրված և ճանաչված դերասանուհի Անի Երանյանը, ինչպես նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում