Սույն թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 22.43-ին (Գրինվիչի ժամանակով` 18.43-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջեւան – Հայաստան սահմանային գոտում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.77 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.08 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: