ՀՅԴ-ն չի մասնակցելու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությունը նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու եւ բացառում է իշխանության թեկնածուին սատարելու հնարավորությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ շարունակելու են հետամուտ լինել իրենց յոթ կետանոց առաջարկների հարցում:
“Հանգամանորեն ուսումնասիրելով քաղաքական զարգացումները՝ ՀՅԴ ԳՄ արձանագրում է, որ ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ ձեւավորեց միասնական թեկնածուով հանդես գալու քաղաքական պլատֆորմ: Այն, իհարկե, դրական ազդեցություն ունեցավ, եւ պետք է հնարավորություն ընձեռեր ժողովրդի վստահությունը բարձրացնելու ընտրական գործընթացների նկատմամբ, սակայն համախմբումը չեղավ, եւ միասնական օրակարգով մենք չկարողացանք հանդես գալ”,- նշել է Աղվան Վարդանյանը:




Լրահոս