Արդարադատության նախարարը շնորհակալագրեր հանձնեց լրատվամիջոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից պարգեւատրվեց շնորհակալագրով ՝ իրավական թեմաներն անաչառ լուսաբանելու, առկա խնդիրներն օբյեկտիվորեն ներկայացնելու համար:
նախարարը նաեւ ամփոփեց 2012 թվականը: Ըստ նախարարի՝ 2012-ը բեկումնային էր դատաիրավական համակարգի համար: Նախագահի հանձնարարականներից հետո պարզել են թիրախային խմբերը, որոնց ուղղությամբ աշխատելու են 2013-ին: Հրայր Թովմասյանի գնահատմամբ` անցած տարի համակարգը փորձեցին դարձնել մեքենայի նման` արագ ու հարմարավետ: Այս տարի, ըստ նրա սկսում են շինարարությունը: Կառույցը կբարձրացնեն, երբ կունենան հստակ նախագիծ:
Ձեռքբերումների թեմային անդրադառնալով` նախարարը նշեց իրավաբանական անձանց գրանցման համակարգի կայացումը, որով Հայաստանն աշխարհում, եթե ոչ առաջին տեղում է, ապա առաջին եռյակում կամ առաջին հնգյակում է. “Համակարգի ներդրմամբ հաշվված 5-7 րոպեների ընթացքում կարելի է գրանցել իրավաբանական անձին՝ առանց քաշքշուկների”: 
Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև նախագահի ընտրությանը: Հրայր Թովմասյանի խոսքով, մի քանի թեկնածուներ հրաժարվեցին ընտրապայքարի մեջ մտնելու ցանկությունից, որովհետև գիտեին, որ պարտվելու են: 




Լրահոս