Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:




Լրահոս