Թմրանյութով լի փաթեթներ՝ Վարդիթերի բնակարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի և Կռիլովի փողոցի խաչմերուկից, “Սամանդ” մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Լևոն Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի 2 փաթեթ՝ նմանատիպ զանգվածներով, ինչպես ծխախոտի գլանակ` նույնանման զանգվածի պարունակությամբ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լևոն Բ.-ն նշված փաթեթները ձեռք է բերել Երևան քաղաքի բնակչուհի, 1955 թ. ծնված Վարդիթեր Ա.-ից, որը նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների պահանջով իր բնակարանից ներկայացրել է պոլիէթիլենային 7 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով` մոտ 59.5 գ ընդհանուր կշիռով: Վարդիթեր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:




Լրահոս