
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է` նոր մրցաշրջանում հարձակվողական գծում ում հետ է հույսեր կապելու:
«Մեզ մոտ նախկինի պես կա Ռունին, ով կարող է խաղալ հարձակվողական գծում: Բոլոր ԶԼՄ-ները գրեցին այդ մասին և ես նրանց լսեցի: Բացի դա, մենք ունենք Չիչարիտո և Ուիլսոն:
Նո՞ր հարձակվող: Միգուցե մինչ տրանսֆերային պատուհանի փակումն անակնկալ լինի:
Չիչարիտոն մեզ մոտ կվերադառնա հուլիսի 25-ին, նա կրկին հնարավորություն կունենա ցույց տալ իրեն: Ֆալկաոյի և Վան Պերսիի բացակայության պայմաններում նրա շանսերը մեծանում են», – նշել է Լուի վան Գալը: