
Իտալական «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Բալտեր Սաբիտինին Բարսելոնայում է եղել` կատալոնական ակումբի պաշտպան Ադրիանոյի տեղափոխության շուրջ հարցերը քննարկելու համար:
Barcastuff-ի տվյալներով, կատալոնական ակումբը հույս ունի գործարքից ստանալ 6 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ անձամբ ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել իտալական ակումբ: Հաջող տրանսֆերային գործարքի դեպքում պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարով: