
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ դարպասապահ Կիկո Կասիլյան պատմել է` մադրիդյան ակումբում իր առջև ինչ նպատակներ է դրել:
«Առաջին հերթին ես ցանկանում եմ խուսափել վնասվածքներից. մարզիկի համար դա շատ կարևոր է: Դրանից հետո հիանալի կլիներ «Ռեալ»-ի հետ որևէ տիտղոս նվաճելը: Հույս ունեմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել:
Նաև ես կցանկանայի խաղալ որքան հնարավոր է շատ: Իմ նպատակը «Ռեալ»-ում համար մեկը դառնալն է: Ես ունեմ փորձ և վերջին չորս տարում պարբերաբար խաղացել եմ Իսպանիայի առաջնությունում», – նշել է նա: