
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ընդգծել է, որ թիմին պակասում է նախկին կիսապաշտպան Չավի Հերնանդեսը: Հիշեցնենք, որ Չավին մրցաշրջանի ավարտին տեղափոխվեց քաթարական «Ալ-Սադ»:
«Մենք կարոտում ենք Չավիին: Նա մի մարդ է, ով ստիպում էր սիրել իրեն», – Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Միաժամանակ նա շնորհավորական խոսքեր է հղել թիմի նախագահի պաշտոնում վերընտրված Խոսեպ Մարիա Բարտոմեուին: «Թիմի անդամները որոշել են, որ նախագահը պետք է լինի Բարտոմեուն: Թող նրան ուղեկցի այն հաջողությունը, որը կար նախորդ մրցաշրջանում», – հավելել է նա: