Հովիկ Աբրահամյանը լրագրողներին անվանական ժամացույցներ նվիրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողների համար։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ, բարեխղճորեն եւ անաչառ լուսաբանելու համար 6 լրագրողներ, այդ թվում նար “Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Արման Գալոյանը և 2 օպերատոր պարգևատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով:
Ողջունելով ներկաներին՝ Հ.Աբրահամյանը նշեց, որ ինչպես նախկինում, 2012 -ին ևս լրագրողների հետ համագործակցությունը հաջողվել է, և, անկախ տեսակետների ու քաղաքական դիրքորոշումների տարբերություններից, միշտ էլ հաջողվել է կոռեկտության ու հանդուրժողականության, ողջամտության ու անկեղծության սահմաններում ազատորեն շփվել միմյանց հետ: “Ամեն դեպքում, ինչպես բազմից եմ առիթ ունեցել հայտարարելու, ես միշտ էլ կողմ եմ համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտին և շարունակելու եմ ամեն ջանք գործադրել Ազգային ժողովում նման միջավայր ապահովելու համար, այդ թվում նաև՝ լրագրողների համար և լրագրողների հետ աշխատանքում”,- ասաց ԱԺ նախագահը: Նա ընդգծեց, որ լրագրողներն ու լրատվամիջոցները քաղաքացիական հասարակության ձևավորման ու կայացման առաջամարտիկներն են: 




Լրահոս