
«Զինված ուժերը Լատվիայի տարածքային ջրերից աննշան հեռավորության վրա նկատել են Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող մի քանի նավ»,- ասվում է Լատվիայի ՊՆ պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ 12 ծովային մղոն հեռավորության վրա նկատվել են «Мощный» բուքսիրային, ինչպես նաև Ropuch դասի «Մինսկ» դեսանտային նավերը:
Իսկ փետրվարին Լատվիան իր ջրային տարածքում հայտնաբերել էր Ռուսաստանին պատկանող նավ և սուզանավ: