Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
.Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին:
.Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
. Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
. Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր:
. Պահպանել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի պահպանման հարեւանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
. Պատրաստի սննդամթերքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
. Սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:
. Սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
. Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի օգտագործումը:
. Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
. Սնկերը գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
. խորհուրդ չի տրվում երեխաներին եւ հղի կանանց սննդում օգտագործել սունկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
. Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ: