Այսօր մայաների օրացույցի վերջին օրն է կամ, ինչպես ասում են, «աշխարհի վերջը»: Այս օրվան շատերն են սպասել: Հոլանդացի Յոհան Գյուբերսը անգամ 20 տարի նախապատրաստվել է դեկտեմբերի 21-ին, նույնիսկ Նոյան տապանի նման մի բան է կառուցել ու դրա մեջ լցրել տարբեր կենդանիներ, որպեսզի փրկվի: Իսկ Ֆրանսիայի Կարկասոն քաղաքի պրեֆեկտ Էրիկ Ֆրեյսելինարի որոշմամբ էլ դեկտեմբերի 18-23-ը փակվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշ սարի մուտքը, որը ոմանք համարում են աշխարհի վերջից փրկվելու վայրերից մեկը: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ հասարակությանը կոչ արեց չհավատալ աշխարհի վերջին ու պատրաստվել ամանորյա տոնակատարություններին: «Եթե ինչ-որ մի ազգություն պետք է վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի»,-ասաց նախարարը:
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ