
Եվրամիությունը հարգանքով է վերաբերվում այն բանին, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է Երևանում:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ու հարգում ենք Հայաստանի ընտրությունը»,- ասել է Տուսկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով՝ Բրյուսելը «ցանկանում է ամրացնել իր գործընկերությունը Հայաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով»: