Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարին հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ 2007թ. ՀՀՇ համագումարի ժամանակ «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը ելույթ էր ունեցել ու հայտարարել. «ՀՀՇ-ն այսօր ամենամաքուր, ամենապինդ կուսակցություններից մեկն է: Բոլոր պատեհապաշտներն ու անմաքուրներն այսօր աշխատում են իշխանությունների տարբեր օղակներում: Ես ուրախ եմ, որ նոր դեմքեր եմ տեսնում, դա նշանակում է, որ երիտասարդները համալրում են երրորդ հանրապետության ստեղծողների շարքերը»: Այնինչ այսօր նույն Արամ Սարգսյանն իր համագումարին հրավիրում է բոլոր նախկին գործընկերներին, բացառությամբ ՀՀՇ-ի: Սա, հավանաբար, այն պատճառով, որ ՀՀՇ-ն ամենամաքուր եւ ամենապինդ կուսակցություններից մե՞կն է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ