ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին՝ իրեն աշխատանքից անօրինական ազատելու եւ փողերը չտալու համար: Խոսքը Պզո մականունով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով: Ա. Ղազարյանը թեեւ դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաեւ քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները: Նա էլ ասել է՝ հիվանդացել եմ եւ երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել է 4 ամիս առաջ «եղած» իմ 4 օրվա «բացակայությունները» եւ ազատման հրաման տվել՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած՝ արդեն փոփոխված հոդվածներին: 




Լրահոս