Լևանդովսկին հույս ունի նոր մրցաշրջանում դառնալ լավագույն հարձակվող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր մրցաշրջանից առաջ իր առջև դնում է ոչ միայն թիմային, այլև` անձնական նպատակներ: Լեհ հարձակվողի մոտ դեռ թարմ են այն հիշողությունները, երբ նա 2013/14 մրցաշրջանների արդյունքներով 20 գոլով դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն հարձակվողը: Այն ժամանակ հարձակվողը հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում:

Տեղափոխվելով մյունխենյան ակումբ` Լևանդովսկին դարձել է 17 գոլի հեղինակ և գրավել երկրորդ տեղը` զիջելով «Այնտրախտ»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Մայերին, ով դարձել է 19 գոլի հեղինակ:

«Ես գիտեի, որ «Բավարիա»-ում առաջին մրցաշրջանում ինձ դժվար կլինի դառնալ լավագույն հարձակվողը: Միգուցե, դա ինձ հաջողվի հաջորդ մրցաշրջանում: Ամեն դեպքում մրցանակի համար տեղ տանը միշտ առկա է», – Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում TZ-ն:




Լրահոս