
Բոլոր անասնաբույժներին լավ հայտնի է, որ կովից առավելագույն օգուտ քաղելու համար անհրաժեշտ է նրան ճիշտ կերակրել: Առավելագույնս ճիշտ կերակրել: Եվ ահա հենց այս նպատակի համար անասնաբույժները դիմում են անմարդկային քայլի ու կովի ստամոքսում անցք բացում, որի վրա հասուն մարդու ձեռքի մեծությամբ պլաստմասե կաղապար է դրվում, և մարդը ցանկացած պահի կարող է ձեռքը մտցնել կենդանու ստամոքս:
Այդ անցքի միջոցով կենդանում մարմնի վրա կենդանագետները, անասնաբույժներն ու կենդանիների կերակրման մասնագետներն հետևում են, թե ինչպես է ընթանում կովի մոտ մարսումը, կիսամարսված կերի անալիզներ են վերցվում, ավելացվում են տարբեր վիտամիններ ու նման այլ բաներ:
Եթե կովը կերել է ինչ-որ սխալ բան, ապա հենց այդ անցքի միջոցով այն հեռացվում է: Այսպիսով կովն իր ողջ կյանքը ապրում է կողքին մի մեծ անցքով՝ հանուն լավ կաթնատվության ու մսատվության: