Պարզվում է՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ամենեւին էլ ամանորյա կատակ չի արել՝ հայտարարելով, որ ՕԵԿ-ն անկախությունից այս կողմ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է: Այդ տեսակետն այսօր կիսում է անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իրենց կոալիցիոն գործընկերոջ հայտարարությունը, Սահակյանն ասաց. «Կիսում եմ ՕԵԿ-ի տրամադրությունները, ինքնագնահատականը վատ բան չէ»: «Բա Հանրապետակա՞նը»,-հարցրինք նրան: «ՀՀԿ-ն մրցակցությունից դուրս է»,-եղավ պատասխանը:
ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ