
«Նաիրիտ» գործարանի 2200 աշխատակիցներից 1000-ն արդեն ստորագրել է պայմանագիրը, որով հրաժարվում է տույժ և տուգանքներից: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում իրենք ամբողջությամբ կվերջացնեն ստորագրման գործընթացը և Կառավարությունն իր խոստացած ժամկետում կվճարի աշխատավարձերը. «Մինչև հուլիսի վերջ Կառավարությունը խոստացել է վճարել աշխատավարձերը, հիմա թե´ 28-ին կլինի, թե´ 29-ին կամ 30-ին, էական չէ»:
Անուշ Հարությունյանի խոսքով` պայմանագրի ստորագրման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել. «Միակ խնդիրը հենց պայմանագիրն է, որը մեզ զրկում է ունեցվածքից: Չստորագրելու դեպքում աշխատավարձի վճարում տեղի չի ունենա: Ուրիշ որևէ խնդիր չկա»: