ԱՌԱՆՑ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ-ում կստեղծվի հատուկ ծառայություն, որը հսկողություն կսահմանի այլընտրանքային պատժատեսակների մասով: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի՝ այդ ծառայությունը զբաղվելու է ոչ ազատազրկման ձեւով (այլընտրանքային) պատիժ կրող եւ ազատազրկման վայրերից դուրս եկած անձանց՝ հասարակությանը վերաինտեգրելով, քանի որ պետության անուշադրության արդյունքում նրանք դառնում են կրկնահանցագործ. «Այդ մարդիկ, դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, աշխատանք չեն գտնում, կորցրած են լինում իրենց մասնագիտական ունակությունները, որոշ դեպքերում նաեւ ունենում ենք քայքայված ընտանիք, եւ սա հանգեցնում է նրան, որ մարդիկ նորից հայտնվում են ՔԿՀ-ում»:
Նկատենք, որ դրանից առաջ լավ կլիներ, եթե դատարաններն իսկապես արդարադատություն իրականացնեին՝ շատ անմեղ մարդկանց չկտրեին այդ նույն հասարակությունից եւ չուղարկեին կալանավայր:




Լրահոս