
Տաջիկստանի իշխանություններն անհանգստացած են. Սիրիայում ու Իրաքում մարտնչող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում մարտնչող տաջիկների թիվն աճել է: Իսլամիստներին միացած Տաջիկստանի քաղաքացիների թիվն հասել է 500 մարդու, այսօր հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ռամզան Ռահիմզոդաբը:
«Նրանց անուն ազգանունները հայտնի են, երկրի գլխավոր դատախազության կողմից հեռակա կարգով քրեական գործ է հարուցվել,- զգուշացրել է Ռահիմզոդան: Համաձայն օպերատիվ տեղեկությունների՝ 100-ից ավելի մարդ զոհվել է»,- հայտարարել է նախարարը:
Վերջինս կոչ է արելի իր գործընկերներին թույլ չտալ, «որպեսզի մեր որդիները մահանան օտար արժեքների, սուտ իդեալների համար»: