«Էդ կարգի լրագրողին ամեն ինչ հասնում ա ասել եւ անել»:
Եթե սրան համեմատենք Ռուբեն Հայրապետյանի հետ, ապա Հայրապետյանն ակնհայտ մի քանի քայլ առաջ է՝ գոնե ներողություն խնդրել գիտի: Իսկ սա դեռ ակնարկում է, որ հետագայում էլ կարող է թե՛ ասել, թե՛ անել: Այս կապակցությամբ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը բյուջեից գումար հատկացնել ու Երեւանում հիմնել հատուկ լրագրողների համար դիմածնոտային կլինիկա, ուր լրագրողները կստանան բուժում համապատասխան զեղչերով, կկատարվեն նաեւ ջարդած ծնոտի պլաստիկ վիրահատություններ: Հաճախորդների պակասություն չի լինի, այդ հարցում բուժանձնակազմին մեծապես կաջակցի Գերեզմանի (Թոխմախի) Մհերը: