«…Տնտեսական աճը ոչ թե մենակ Հայաստանն ա, այլ աշխարհով մեկ, բոլոր տեղ կրիզիս, որ ասում են՝ տնտեսական աճի վրեն բոլոր տեղ ազդե…»:
Ոնց է երեւում, որ մարդը ՀՀԿ-ից է ու Գալուստ Սահակյանի հետ է շփվել: Բայց Արզաքանցյանի մոտ ավելի «համով» է ստացվում՝ «քյավառա» բարբառով համեմված: Երկար փորձեցինք գաղտնազերծել հանճարեղ այս խոսքերը, բայց ոչ մի կերպ չստացվեց, նույնիսկ գերզարգացած, գերժամանակակից ու եվրոպական չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաները ի զորու չեղան բացահայտելու երիտասարդ գործարարի մտքի թռիչքը: Բայց դե ինչ ուզում եք ասեք, ՀՀԿ-ն լավ բաներ էլ է անում. օրինակ՝ չթողեց, որ տաղանդաշատ այս գործարարը պատգամավոր դառնա: Լավ է, լավ, թող զբաղվի իր բիզնեսով, ծաղկի, բարգավաճի, միայն թե ԱԺ-ից հեռու: