
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին, հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
Պայթուցիկ սարքը գործի էր դրվել Շանլիուրֆա նահանգի Սուրուչ բնակավայրի մշակութային կենտրոնի մուտքի դիմաց: Շենքում շուրջ 300 երիտասարդներ են բնակվելիս եղել, ովքեր Սոցիալիստների երիտասարդական դաշնային միության ներկայացուցիչներ են եղել: