
Իրանի հյուսիսային Գյուլիստան նահանգում գրանցված ջրհեղեղն այսօրվա դրությամբ արդեն 43 մարդու կյանք է խլել: Տարերքի հետևանքների վերացման աշխատանքներին փրկարարներից բացի, ավելի քան 1000 կամավոր է մասնակցում: Նրանց հաջողվել է մի քանի շրջաններում վերականգնել ավերված կամուրջները, չեզոքացնել լեռնային գետերում փլուզումների հետևանքները:
Հայտնաբերվել է նաև ուղևորներով ավտոբուս, որին ջրհոսքը քշել-տարել էր լեռնային մայրուղուց: Այսօր ստացված տեղեկությունների համաձայն՝ 30 ուղևորներից միայն երկու մարդ է ողջ մնացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի այդ շրջանում նման տեսակ ջրհեղեղներն առաջին անգամ չէ, որ գրանցվում են: Միայն անցած տարի այստեղ 300 մարդ է զոհվել: