Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրու Շառլ Ազնավուրի արձանի մոտակայքում հափշտակվել է տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենա: Հափշտակություն կատարողները եղել են տաքսի ծառայությունից oգտվող երեք ուղեւորներ, որոնք զենքի սպառնալիքով կապել են վարորդի ձեռքերն ու տարել մեքենան: Շիրակի մարզի քննչական բաժնից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննչական բաժնից այլ մանրամասներ մեզ չհաղորդեցին՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն: Սակայն, ինչպես տեղեկացանք ավելի ուշ, հանցագործություն կատարողները մեկ այլ ավտոմեքենայով տաքսու վարորդին տեղափոխել են Երեւան քաղաքի 16-րդ թաղամաս ու ազատ արձակել: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հանցագործությունը կատարել են Գյումրու բնակիչներ 22-ամյա Մյասնիկ Գրիգորյանը, 22-ամյա Գոռ Խաչատրյանը եւ 21-ամյա Արմեն Ղազարյանը:
Հափշտակված ավտոմեքենան եւս հայտնաբերվել է, սակայն մասնատված վիճակում: Իսկ հանցագործության գործիք «Բայկալ-MP654K» տիպի 4,5 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվել է «Շկոդա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում: Հանցագործություն կատարած երեք երիտասարդները ձերբակալված են:
ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ