ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՈՒՇՏԱԿՆԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ
«Մոսկվայում ձերբակալվել է 32-ամյա հայ տղամարդ, որը խանութից 3 մլն ռուբլի արժողությամբ մուշտակներ է գողացել»,-գրում է ՀըԽ-ն: Խանութի տնօրենը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ անհայտ անձն առեւտրի կենտրոնում գտնվող իր տաղավարից գողացել է 3 մլն ռուբլի արժողությամբ մուշտակներ: Տղամարդն արդեն ցուցմունք է տվել եւ խոստովանել մեղքը: Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (գողություն) հատկանիշներով:

120 000 ԴՈԼԱՐ՝ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ
«Ճապոնիայի աղբանոցներից մեկում աշխատակիցներից մեկը 120 հազար դոլար է գտել»,-հայտնում է ՀՏրոՈսՑ-ը: Փողերը հայտնաբերվել են կահույքի եւ ներքնակների վերամշակման համար նախատեսված հատվածում: Ոստիկանությունը չի կարծում, որ գումարը կասկածելու առիթ է տալիս եւ առնչություն ունի որեւէ հանցագործության հետ: Նրանց խոսքով` եթե մոտակա երեք ամսվա ընթացքում գումարի տերը չհայտնվի, այն կտրամադրվի աղբանոցին:

ՏԱՐՎԱ ՄԱՐԴԸ
Ամերիկյան Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ըստ ամսագրի` Բարաք Օբաման մշակութային ու դեմոգրաֆիական փոփոխությունների կիզակետում նոր Ամերիկայի խորհրդանիշը եւ անգամ ճարտարապետն է դարձել: Հիշեցնենք, որ վերջերս առցանց հարցումների արդյունքում տարվա մարդ էր ճանաչվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինը: Սակայն վերջնական որոշումը ամսագրի խմբագրությունն է կայացնում:

ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի Բոյաթ գյուղի ուսուցիչներից մեկը կացնով հարձակվել է մեկ այլ ուսուցչի վրա եւ սպանել նրան: Երկուսն էլ աշխատել են նույն դպրոցում: Հանցագործը ձերբակալվել է: Սպանության պատճառները  դեռեւս հայտնի  չեն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս