ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենահաջողակ հանրահայտ մարդկանց ցուցակը, որոնք դեռ չեն դարձել 30 տարեկան: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է բրիտանացի 24-ամյա երգչուհի Ադելը, որն իր «21» ալբոմի համար այս տարի վաստակեց  «Գրեմի»-ի 6 արձանիկ:  Աշխարհում վաճառվել է Ադելի սկավառակի  22 միլիոն օրինակ: Երկրորդ հորիզոնականում իր տեղն է գտել 18-ամյա երգիչ Ջասթին Բիբերը, որը 2012թ. իր համաշխարհային շրջագայության ընթացքում վաստակել է 30 մլն դոլար: Ամենահաջողակների ցուցակում կան նաեւ 25-ամյա ռեփեր Վիզ Հալիֆը, 27-ամյա երգիչ Բրունո Մարսը, 26-ամյա դերասանուհիներ ու դիզայներներ Էշլի եւ Քեյթ Օլսենները:




Լրահոս