«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Կայարանցի Թեւոսիկի հետ հունիսի 19-ին ձերբակալված, իսկ այնուհետեւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաեւ Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ: Իսկ Արմեն Ղարիբյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդն է եւ ձերբակալվելու օրը վարել է գեներալին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան:
Ինքը՝ Սեյրան Սարոյանը, չէր հերքել, որ մեքենան իրեն է պատկանում` նշելով, որ բարեկամական կապեր ունի Կայարանցի Թեւոսիկի հետ: Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, բայց որպես կանոն նման պատմություններն ավարտվում են ծածկադմփոցով, ինչ-որ մեկը ձեւական պատժվում է, եւ դրանով ամեն ինչ վերջանում: Ու թերեւս Սարոյանի վարորդն այդ պահին դարձավ քավության նոխազ, որին արագ ազատեցին կալանքից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: