«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի թռչնաբուծական ընկերությունները վերջին շրջանում բավական դժվարին կացության մեջ են հայտնվել: Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաեւ թանկ, մրցակցությանը չեն դիմանում: «Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այլեւս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել: «Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետեւ մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- ասաց Աբրահամյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: