«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այս օրերին զբաղված են իրենց կուսակցության անդամների «գույքագրմամբ»: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ այսօր նրանք այցելելու են Թալին եւ հանդիպելու են ԲՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ: Ինչպես երեւում է՝ ԲՀԿ ղեկավարությունը որոշել է ամռանը հանդիպել ԲՀԿ տարածքային կառույցների անդամների հետ ու հստակեցնել, թե իրականում քանի անդամ ունեն, ինչ է պահպանվել կուսակցությունից: Նաիրա Զոհրաբյանը կառույցների ղեկավարներին հանձնարարել է մեկիկ-մեկիկ «հաշվել» ռեալ կուսակցականներին եւ ներկայացնել իրեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: