
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Վանքը հանրապետության ամենադինամիկ զարգացող գյուղերից մեկն է, որն արդեն իսկ դարձել է ճանաչված զբոսաշրջային կենտրոն` հավելելով, որ համայնքում այսուհետ էլ կիրականացվեն տարբեր ծրագրեր: