«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչը, ամենայն հավանականությամբ, իր կարիերան կշարունակի Միլանի «Ինտեր»-ում:
Sky Sports Italia-ի տվյալներով, 26-ամյա խորվաթի տրանսֆերը միլանյան ակումբի համար կարժենա 18 մլն եվրո: Գործարքը մոտ է ավարտին. մնացել է միայն փաստաթղթերը ստորագրելը:
Ընդգծվում է, որ իտալական ակումբն արագացրել է Պերիշիչի հետ բանակցությունների ընթացքն այն բանից հետո, երբ թիմի ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին մոտեցավ «Շալկե-04» տեղափոխվելուն:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ գերմանական ակումբը Պերիշիչի համար պահանջում է 20 մլն եվրո, սակայն իտալական ակումբը պատրաստ է վճարել միայն 17 մլն: