Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
BeIN Sports-ի տվյալներով, 26-ամյա գերմանացու պայքարում մադրիդյան ակումբն առաջ է անցնում կատալոնական «Բարսելոնա»-ից և անգլիական «Լիվերպուլ»-ից:
Ինչպես հայտնի է դարձել Liverpool Echo-ին, անգլիական ակումբը Ռոյսի համար առաջարկում է 46 մլն ֆունտ, բայց, ինչպես երևում է, մադրիդյան ակումբի առաջարկն ավելի շահավետ է եղել:
Հիշեցնենք, որ փետրվարին կիսապաշտպանը դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչ 2019 թվականը: