Թուրքիայի անվտանգության ուժերը հրատապ կերպով զգուշացրել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 զինյալներ ապօրինի ճանապարհով հատել են Թուրքիայի սահմանը և պլանավորում են երկրում մի շարք ահաբեկչություններ իրականացնել:
Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը (MİT) տեղեկացրել էր երկրի անվտանգության ուժերին հունիսի 22 ու հուլիսի 3-ին ԻՊ ահաբեկիչների հնարավոր հարձակման մասին:
MİT-ի հաղորդագրությունից հետո ոստիկանությունը երկրի տարբեր քաղաքներում` այդ թվում նաև Ստամբուլում, Անկարայում, Սանլիուրֆայում ու Իզմիրում հակաահաբեկչական օպերացիա է իրականացրել, ձերբակալվել էր 97 մարդ:
Սակայն ոստիկանությունը, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ չի կարողացել ձերբակալել ահաբեկիչներին: