ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, տեսակետ է հայտնել, որ ՀՀ-ում կան ընտրությունների մասին լավ օրենքներ, եւ հիմա հարցը քաղաքական կամքի առկայության մեջ է: «Տարբեր երկրներում ընտրությունները տարբեր կերպ են անցկացվում՝ մի քիչ շատ կամ քիչ խախտումներով: Գլխավորը՝ ընտրությունների մասնակիցներն ընտրությունների պաշտոնական արդյունքները տեսնելուց հետո իրենց խաբված չզգան»,-ասել է նա:  Ըստ դեսպանի՝ ՀՀ-ում կան լավ օրենքներ, բացի այդ. «Մենք ՀՀ իշխանություններից ունենք հստակ հավաստիացումներ, որ ընտրություններն անցկացվելու են բարձր մակարդակով»:




Լրահոս