Եթե գումարս բավականացնի` կմեկնեմ Հունաստան կամ Վրաստան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ամառային հանգիստն անցկացնելու է Լոռիում` իր հայրական տանը: Armlur.am-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ եթե գումարը բավականացնի` կմեկնի հանգստանալու պատմական Հունաստան կամ Վրաստան:

«Սակայն, այս պահի դրությամբ հստակ որոշում չկա: Ընտանիքի համար այս պահի դրությամբ հանգիստը օրակարգային հարց չէ»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով` շատ կարևոր է, թե ում հետ ես հանգիստը կազմակերպում. «Քանի որ ես ամբողջ տարին աշխատում եմ, ինձ համար շատ կարևոր է, թե ում հետ եմ հագիստս անցկացնելու, ինչ միջավայրում»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս