Ինչպես Armlur.am-ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարում վարչական շրջանից երկրորդ հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող 25 երեխաներին են այցելել նաև իրենց ծնողները, ովքեր տեղում ծանոթացել են երեխաների համար ճամբարում ստեղծված պայմաններին ու նրանց առօրյային: