ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է սահուն կերպով. կլրանա պաշտոնավարման ժամկետը, եւ նա կանցնի թոշակի: Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել եւ հեռանում է թոշակային տարիքը լրանալու պատճառով: Մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի հետ աներձագաքավորսանիկական հարաբերություններ ունեցող մի անձնավորություն, որի անունն առայժմ ճշտել չհաջողվեց:




Լրահոս