Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին տպավորված է Հայաստանյան այցից: Այս մասին են վկայում սոցկայքերում դերասանուհու գրություններից: Վերջինս մասնավորապես սոցցանցերից մեկի իր էջում լուսանկար է հրապարկել, որում նա Սերժ Սարգսյանի ու նրա դստեր հետ է:
«Գեղեցիկ երեկո իմ առանձնակի ընկեր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա քաղցրիկ դստեր Անուշ Մինասյանի հետ»,- գրել է Մուտին: