Ստեղծվել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող աշխատանքային խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբ։

Աշխատանքային խումբը կազմավորվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) և 12 (տասներկու) գիտնական փաստաբաններից։ Հանձնաժողովի գործունեության նպատակն է օժանդակել ՀՀ կայացմանն ու զարգացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, աջակցել դատաիրավական բարեփոխումներին, աջակցել փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանի դերի հեղինակության բարձրացմանը:

ՀՀ ՓՊ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի նպատակն է ՀՀ ՓՊ կարծիքների ու դիրքորոշման մշակումն է և դրա ներկայացումն է ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և / կամ Ազգային ժողովին ներկայացնելը:




Լրահոս