ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենտել»-ը դիմել է դատարան` ՏՄՊՊՀ-ի այս տարվա հոկտեմբերի 19-ին նշանակած տուգանքի որոշումը բողոքարկելու համար: «Արմենտել» ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Բեղլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արդեն դիմել ենք դատարան: Եւ ակնկալում ենք արդար դատավարություն: Միայն արդարություն»: Հիշեցնենք, որ  «Արմենտել»-ն այս երկու տարվա մեջ արդեն 4-րդ անգամ է հայտնվում ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Այս անգամ պատճառն այն էր, որ առանց սպառողին տեղեկացնելու՝ ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառվել էր տարբերակված սակագին: Այդ պատճառով ընկերությունը տուգանվել էր 30 մլն դրամով:




Լրահոս